«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Տեղի կունենա «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ ASALA» գրքի շնորհանդեսը

Տեղի կունենա «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ ASALA» գրքի շնորհանդեսը
26.05.2015 | 13:13

Մայիսի 27-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում (Նալբանդյան 4/1) տեղի կունենա Սաքո Օգնայանի «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ ASALA. վավերագրություն զինյալ և հրատարակչական գործունեության» գրքի շնորհանդեսը։

Աշխատությունում ներկայացված է ASALA-ի զինյալ գործողությունների ժամանակագրությունը, հրատարակչական գործունեությունը։ Միջոցառումը կուղեկցվի մշակութային ծրագրով, կներկայացվի նաև հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս Գուրգեն Յանիկյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ։ Հիշեցնենք, որ Գուրգեն Յանիկյանը 77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։

Դիտվել է՝ 7951

Մեկնաբանություններ